▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սկզբից մտածեցի հարսանիք է, պարզվեց՝ կամավորներին ճանապարհում են առաջնագիծ. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երեկ ԱԽ նիստի վերջին 30 րոպեն անցավ ավտոմեքենաների շչակների ներքո, որ գալիս էր Հանրապետության Հրապարակից:

Նիստից հետո պատուհանից նայեցի ու տեսա, որ ավտոմեքենաների մի մեծ շարասյուն է պտտվում Հանրապետության Հրապարակի գորգի շուրջ, այդ թվում մի քանի ավտոբուսներ:

Մեքենաների պատուհաններից դուրս եկած մարդիկ ինչ-որ բաներ էին վանկարկում, դրոշներ ծածանում:

Սկզբից մտածեցի հարսանիք է, բայց արագ հասկացա, որ այս օրերին դժվար թե հարսանիքի այսպիսի դրսեւորում լիներ: Պարզվեց՝ այսպես կամավորներին ճանապարհում են առաջնագիծ:

Հզոր, հզոր, հզո՜ր՝ ոգեղեն ժողովուրդ, որին հնարավոր չէ հաղթել »:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее