▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սմերչ» -ի վերաբերյալ հայրենի մեդիադաշտի ութ տարով ուշացած տագնապը

Ադրբեջանի՝ Ռուսաստանից սպառազինության վերջին գնումներից հայկական լրատվամիջոցներում և համացանցում հատկապես մեծ աղմուկ բարձրացրին համազարկային կրակի «Սմերչ» ռեակտիվ կայանները։

Razm.info -ն գրում է, որ շատերը, համացանցում հայտնաբերելով այդ համակարգի մասին ռուսական գովազդային հաղորդաշարերը, այսպես ասած, հալած յուղի տեղ են ընդունել այնտեղ հնչող պնդումները։Հետաքրքիր է նաև այն, որ տագնապն առաջանում է հիմա. այն դեպքում, երբ դեռ 2004-2005 թթ. Ադրբեջանն Ուկրաինայից գնել էր 12 միավոր «Սմերչ», այսինքն` արդեն 8-9 տարի է, ինչ ադրբեջանական բանակը զինված է այդ համակարգերով:

Ստորև հակիրճ կառանձնացնենք «Սմերչի» մասին ամենատարածված գովազդային առասպելները, որոնք ծնվել են Իգոր Պրոկոպենկոյի «Военная тайна» («Ռազմական գաղտնիք») հաղորդաշարի այս թողարկումից։

Եվ այսպես, առասպելներից հիմնականն այն է, թե իբր «Սմերչ»-ն աշխարհի ամենալավ զենքն է։ Կամ մեկ այլ տարբերակի համաձայն` «Սմերչն» աշխարհի ամենալավ համազարկային կրակի կայանն է։
Այս թեզի առաջին տարբերակն ակնհայտ անհեթեթություն է, այնպես որ քննարկենք երկրորդ տարբերակը։ Իրականում նույնիսկ այդ տարբերակը կոռեկտ չի հնչում, քանի որ հասկանալի չէ, թե ինչ է նշանակում «ամենալավ». ամենամեծ տրամաչափով, փողերի ամենաշատ քանակովը, ամենահեռահար, ամենաճշտգրիտ, մարտադաշտում ամենակենսունակ ևն։
Եթե այնուամենայնիվ փորձենք իրար հետ համեմատել համազարկային կրակի տարբեր կայաններ, ապա նախ պիտի փաստենք, որ այսօր այդ տիպի ամենաառաջատար համակարգերն առաջարկում է ոչ թե Ռուսաստանը, այլ Չինաստանը։
Այսպես օրինակ, չինական «PHL03» համակարգը, որը թվում է թե «Սմերչի» ճշտգրիտ պատճենն է և արտաքինից դժվար է դրանք տարբերել, ավելի քան երկու անգամ գերազանցում է օրիգինալ «Սմերչին» իր հեռահարությամբ և միաժամանակ չի զիջում մնացած պարամետրերով։
Այսպիսով, ռուսական ինքնագովազդի այն պնդումները, թե «Սմերչը» «աշխարհում անալոգ չունեցող», «դեռևս չգերազանցված» համակարգ է, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը։ Իրականում «Սմերչն» իր դասի մեջ այսօր միջին դիրք է գրավում և իր հնարավորությունների հանրագումարով այն համեմատելի է մեր բանակի ունեցած «WM-80» չինական համակարգերին։
Գործնականում «Սմերչի» հեռահարությունը 70կմ է, քանի որ 90կմ հեռահարությամբ հրթիռներ արտադրվել են շատ քիչ քանակով։ Համակարգի հրթիռները կառավարվող են միայն հեռավոր ապագայի պլաններում։ Այդ նույն հեռավոր ապագայի պլաններին է վերաբերում նաև անօդաչու թռչող սարք արձակելու մասին պնդումը և այդպես շարունակ։
Այս ամենից բացի նաև մտահոգություններ էին հնչում, որ «Սմերչի» թիրախները լինելու են բնակավայրերը։ Չի կարելի ասել, թե այս մտահոգությունները անտեղի են, քանի որ կա Արցախյան առաջին պատերազմի տխուր փորձը։ Եվ անշուշտ, դա զգալի կորուստներ կպատճառի քաղաքացիական բնակչության շրջանում։ Բայց մյուս կողմից նաև փաստ է, որ նման ռազմական նշանակություն չունեցող թիրախներին հարվածելը ռազմական տեսակետից անարդյունավետ է, քանի որ բանակի հնարավորությունները դրանից քիչ են տուժում։
Ամեն դեպքում, պիտի պատրաստ լինել նաև այդ սցենարի և մասնավորապես անհրաժեշտ է բնակչության հետ պարբերաբար քաղպաշտպանության զորավարժություններ իրականացնել։
Հոդվածն առավել մանրամասն կարդացեք այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее