Երևանի ծայրամասային Հաղթանակ թաղամասում թափառող շների գազազած ոհմակը գոմում հոշոտել է մեկ ընտանիքի պատկանող 207 գլուխ ոչխար։ Ընտանիքին պատճառվել է 10 միլիոն դրամի նյութական վնաս։ Այս մասին հայտնում է Yerkir.am-ը:
Հոշոտված մարմինները 5 օր է, ինչ թափված են դրսում։ Դեպքը տեղի է ունեցել հունվարի 19-ին։ Տնտեսվարողը դեպքի մասին տեղեկացրել է ոստիկանությանը, զանգարահել են արտակարգ իրավիճակների նախարարություն, Երևանի քաղաքապետարան, նամակ են գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով։ Մինչ օրս պատկան մարմիններից որևէ արձագանք չկա՝ «ձայն բարբառոյ յանապատի»։
«Հիվանդության բուն է, զանգում ասում են՝ «ձեռ մի՛ տվեք, մենք գանք, ստուգենք՝ շուն է, թե ինչ է»։ Բայց արդեն 5 օր է՝ որևէ մեկը չի եկել։ Հոտն ընկել է, չգիտենք՝ ինչ անենք»,- ասել է Մրազ Կասոյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: