ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն հերթական գրառումն է արել՝ Twitter-ի իր միկրոբլոգում՝ մասնավորապես նշելով.
«Շնորհակալ եմ բոլոր, այդ թվում՝ քննադատական մեկնաբանությունների համար, որոնք հն չել են Քարնեգի հիմնադրամում ունեցածս ելույթին մասին: Կարևոր է անկեղծ քննարկում ունենալ, թե ինչպես հասնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը»:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը՝ Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում, մասնավորապես նրա առաջարկած 6 կետերը բուռն արձագանք են առաջացրել:
Ելույթին արձագանքել են ՀՀ և ԼՂՀ ԱԳ նախարարությունները: