▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շոկի մեջ եմ եղել, ինչ երեկ իմացել եմ․ ուզում էի անձամբ իրեն խեղդել․ Սիմոնյանը՝ Հովիկ Աղազարյանի մասին

Ես ամեն հնարավոր ձեւով փորձել եմ մինչեւ երեկ պարոն Աղազարյանին ինչ-որ ձեւով պաշտպանել, որովհետեւ իմ գործընկերն է, ճանապարհ ենք անցել։ Այս մասին ԱԺ-ում իր ճեպազրույցում ասաց խորհրդարանի նախագահը՝ անդրադառնալով Աղազարյանի ՔՊ-ից հեռացմանը։

Նա նշեց՝ բայց երեկ ինչ իմացել է՝ դրանից շոկի մեջ է եղել. «Ուզում էի անձամբ իրեն խեղդել», - ասաց նա։ Սիմոնյանը հավելեց, որ Աղազարյանը չի զղջացել երեկ. «Ուզում էի օգնեի, բայց մարդը չի զղջում, մարդ ընդհակառակը ավելի ագրեսիվ եւ ավելի հակառակվելով ու չհասկանալով։ Իմ մոտ տպավորություն կա ադեկվատության հետ կապված։ Ես ցավում եմ, որ շատ բան չեմ կարող ասել։ Բայց ես նրան ասացի՝ եկել էի, որ քեզ պաշտպանեմ, ես հիմա ինձ հազիվ եմ զսպում, որ մի բան չանեմ»։

Հարցին՝ պետությանը դիտավորյալ վնաս հասցնելու մասին է խոսքը, Սիմոնյանը պատասխանեց. «Ոչ միայն, ես չգիտեմ դիտավորյալ է, դիտավորյալ չէ։ Իմ հարգավիճակը ինձ թույլ չի գալիս գնահատական տալ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее