▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սոթքում տեղի ունեցողը Ալիևի` «պապայի արև, Սևանի ափ դուրս կգամ» պլանն է»

«Սոթքում տեղի ունեցողը Ալիևի` «պապայի արև, Սևանի ափ դուրս կգամ» պլանն է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կանխատեսում է արել «Ողջ մնալու արվեստը» ՌՀ ՀԿ ղեկավար Վովա Վարտանովը:

Վարտանովի խոսքով` սստրատեգիական լուրջ փոփոխություն է տեղի ունենում առաջնագծում, այն աստիճան լուրջ, որ կարող ենք մոռանալ Արցախի մասին. «Հայկական զինված ուժերը արթնացել են այն խորը քնից, որում հայտնվել էին 2020-ին: Քաղաքական դրդապատճառները ռազմի դաշտում ու ԶՈՒ կադրային քաղաքականության մեջ չպետք է լինեն»,- ասել է նա:

«Եթե թուրքը դուրս եկավ Սևանի ափ, ստրատեգիական լուրջ փոփոխություն է տեղի ունենում առաջնագծում, էն աստիճան լուրջ, որ մենք ընդհանրապես կարանք մոռանանք Քարվաճառի և Արցախի մասին»,- ասել է Վովա Վարտանովը:

Հարցին՝ այդ հնարավորությունները հաշվի առնելով Ադրբեջանը մեր բնագծերն ունի՞, բանախոսը պատասխանել է. «Դա ուներ 2020-ի սկզբին, 2021-ին ևս, պարզվում է, ուներ, իսկ հիմա, ոնց որ թե, չունի»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее