Shamshyan.com-ը գրել է. «Օֆշորային» սկանդալով հայտնի գործարար Աշոտ Սուքիասյանը իր առաջին ցուցմունքում ասել է, թե ՀՀ նախկին վարչապետ, այժմ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանի եւ Նավասարդ Կճոյանի անուններով եւ նրանց ստորագրությունը կեղծելով Կիպրոսում բանկային հաշիվ է բացել, որ իր համար «կռիշ լինեն»: Իսկ հիմա էլ իր ցուցմունքներում գրում է, թե այդ հաշիվները նրանց անուններով բացել է, որպեսզի նվեր տա: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել է Փայլակ Հայրապետյանը: «Ու՞մ փողերն է նվեր տվել: Իր հոր փողերն է նվեր տվել: Ինչի՞, ես այդ գումարը տվել էի աշխատատեղեր բացելու՞ համար, թե՞ Սարգսյանին ու Կճոյանին նվեր անելու համար: Նվեր թող գնա իր կնոջն անի, իր տունը անի, մի շիշ արաղ առնի կամ մատանի: Բա ինչի՞ ինձ կամ մյուսին նման նվերներ չի անում: Ինչի՞ նման նվեր է լինում, բայց փողերս վերցնում, Կճոյանին մեքենա է առնում: Ինչի՞, նման նվեր է լինու՞մ»,-ասել է Փայլակ Հայրապետյանը եւ ավելացրել, թե սպասում է, որ իրեն էլ կանչեն հարցաքննության:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում