Երեկ, օգոստոսի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։50-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «Կատատրավմա, ծանր գլխուղեղային վնասվածք, կոմատոզ վիճակ» ախտորոշմամբ՝ իրենց մոտ տեղափոխված երեխան ժամը 21։30-ի սահմաններում հանկարծամահ է եղել։
Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ մահացածը Երևանի բնակիչ 8-ամսական Նարե Ս․-ն էր։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել այս տարվա օգոստոսի 4-ին։
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում