Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մերձավորները հեռախոսազանգերով սպառնացել են Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանին` Սուրիկ Խաչատրյանի 90-ականների գործունեության վերաբերյալ բացահայտումներ անելու համար. այս մասին հայտնում է aravot.am-ը:
«Վերջին օրերին ստացել եմ հեռախոսազանգեր, նաեւ եղել են մի քանի հանդիպումեր Սուրիկ Խաչատրյանի մերձավորների կողմից: Ինձ ուղղված խրատաբանական արտահայտություններ են եղել` սպառնալիքի ենթատեքստով: Հայտարարում եմ, որ իմ մեջ շատ վաղուց սպանել եմ վախի, սարսափի անասունը ու նույնը խորհուրդ եմ տալիս անել Հայաստանի բոլոր քաղաքացիներին, մասնավորապես սյունեցիներին եւ հատկապես գորիսեցիներին»,- aravot.am-ին ասաց Գորիսի նախկին քաղաքապետը` չմանրամասնելով թե հատկապես ում կողմից եւ ինչ տիպի սպառնալիքներ են հնչել:
Մանրամասները՝ aravot.am-ի հրապարակման մեջ: