▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շուշան Պետրոսյանի ելույթը ԱԺ-ում

«Մեկ-մեկ ինձ թվում է, թե բոլոր փորձություններն առաջին անգամ մեզ՝ հայերիս վրա են կիրառվել: Ամենահին ազգը լինելու փորձությունը, աշխարհագրական բարդ  դիրքի, վատ հարևաններ ունենալու, դավաճանության, վտարանդի լինելու, միամիտ լինելու փորձությունը: Հա.. առաջին միամիտը հայ է եղել»,- այս մասին երեկ ԱԺ-ում հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը, ապա հավելել.

« …Օհ ՜ , ինչ հայրենասեր աղջիկ է … Գիտեք ՞ ես Հայրենիքս պաշտում եմ, ինչպես մորս եմ պաշտում …ու որևէ մեկն առ այսօր չասաց, օհ,  ինչ մայրասեր աղջիկ է … հայ տղան, տարիքը գալիս է, գնում է բանակ ու դա բնական է:  Խաղաղությունը թանկ է, թանկարժեք է, դժվար է ու պարտադիր քրիստոնյայի համար:։ ՈՒ հայ տղերքն են պահում այդ խաղաղությունը իրենց արիության ու կյանքի գնով:  ՈՒ այդ տղերքը դիրքերը պահելիս չեն մտածում, թե ինչ հայրենասեր ենք մենք :  Երկրի սահմանները պահելը, Հայրենիքը պաշտելը, Մորը սիրելու նման օրինաչափություն է:  Փառք ու պատիվ, հայ զինվորին:  Տղերք Ձեր լուռ հայրենասիրությանը մատաղ։ Մի բան էլ հիշեք՝ մեռնողը դավաճան է: »

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее