ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը յութուբյան իր էջում տեղադրել է տեսանյութ և այն վերնագրել ` Սուվերենությունն ընդդեմ Սուվերենության: Այս տեսանյութն, ըստ երևույթին, իկոլ Փաշինյանը պատասխանն է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, նախկինում լրագրող աշխատած Մարգարիտ Եսայանին ու ՀՀԿ-ական Վարդան Այվազյանին, ովքեր երեկ բողոքում էին, որ Նիկոլ Փաշինյանն ու Զարուհի Փոստանջյանը խանգարում են ԱԺ բնականոն աշխատանքին:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթի ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պահանջել է անջատել ընդդիմադիր պատգամավորի խոսափողը: