«Հրապարակ»-ը գրում է․ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Բաքու կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Ադրբեջանի նախագահին կից Անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովի հետ։ Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները:
«Քննարկվել է հարցերի լայն շրջանակ։ Խոսքը, իհարկե, առաջին հերթին վերաբերում է Հարավային Կովկասի անվտանգությանը։ Դա Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրն է, որի 10-րդ խմբագրումը (նկատի է առել առաջարկների 10-րդ լրամշակված փաթեթը-Խմբ.) փոխանցվել է Երևանին։ Դրանք, իհարկե, Արևմուտքի կողմից այս գործընթացին միջամտելու շատ ակտիվ փորձերն են»,- լրագրողներին ասել է Շոյգուն՝ մեկնաբանելով Բաքվի հանդիպումները։
Նա նաև հավելել է, որ աշխատանքային այցի ընթացքում քննարկվել են տրանսպորտային նախագծերը, մասնավորապես՝ Հյուսիս-Հարավ միջանցքը։
Հիշեցնենք, որ Թեհրանից Բաքու մեկնելուց հետո Շոյգուն հանդիպել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանդիպման ընթացքում ՌԴ ԱԽ քարտուղարը հայտարարել է, որ Ռուսաստանն աջակցում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Տուժածների թիվն այս պահին հասնում է 28-ի: Ինչպես հայտնել Է Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովան, Կուրսկի մարզում ուկրաինացի զինվորականների զանգվածային հարձակման հետևանքով վիրավորվել է վեց երեխա, որոնցից երեքը՝ նույն ընտանիքից: