Երեկ՝ մարտի 9-ին, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ, ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախուզության հետաքնննչական և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սպանության փորձ կատարելու կասկածանքով հայտնաբերել և ոստիկանության Հրազդանի բաժի են բերման ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ, 17-ամյա Կարեն Ս.-ին:
shamshyan.com-ի է տեղեկություններով ժամը 17:30-ի սահմաններում, Հրազդան բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ «դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդ, պարանոցի ճմլման մասնակի ակոս» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակչուհի:
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները պարզել են, որ տեղափոխվածը նույն մարզի բնակիչ, 26-ամյա Սուսան Մ.-ն է:
Հիվանդանոցում Սուսան Մ.-ն հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, իր ամուսնու որդին՝ Կարեն Ս.-ն, գյուղի իրենց տանը պահանջել է իր իրերը հավաքել և տնից հեռանալ:
Այդ ժամանակ Կարեն Ս.-ն հետևից մոտեցել է և էլեկտրական հոսանքի լարը գցել է իր պարանոցին, փորձելով խեղդել ու տեսնելով, որ Սուսան Մ.-ն ուշագնաց է եղել, նրան թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի:
Կասկածյալ Կարեն Ս.-ն ոստիկանության Հրազդանի բաժնից տեղափոխվել է քննչական վարչություն, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել է:
Նախաքննության շահերից ելնելով, դեպքի վերաբերյալ որոշ մանրամասներ չենք հայտնում: