▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպանություն Երևանում. 56-ամյա տղամարդը մահացել է, 24-ամյա երիտասարդի կյանքը փրկվել է

Այսօր՝ հունիսի 10-ին, սպանություն և սպանության փորձ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության խումբը Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխել 2 քաղաքացու, որոնցից մեկը ճանապարհին մահացել է։

 

 

 

 

 

 

shamshyan.com-ն է գրում և նշում, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի Լիսինյան փողոցի բնակիչ՝ 56-ամյա Սարգիս Ավագյանն էր, ով վնասվածք էր ստացել «ձախ թուլակող շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, իսկ վիրավորը Երևան քաղաքի Բուռնազյան փողոցի բնակիչ՝ 24-ամյա Վահան Ֆեդոսևն է, ով հիվանդանոց է ընդունվել «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված անձինք վնասվածքները ստացել են Տիգրան Մեծի պողոտա և Գլինկա փողոցի խաչմերուկում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее