Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
Թարմացում․ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում սպանություն, սպանության փորձ և խուլիգանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեկանա վարույթը նախաձեռնվել է նոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Նոր Նորքի Շոպրոնի փողոցի հասցեներից մեկում մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով, որի ժամանակ մասնակիցներից մեկը իր վարած ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել կռվի մասնակիցներից Երևանի բնակիչ 31-ամյա Բորիս Արզումանյանին։
Քրեական ոստիկանները պարզել են, որ տեղի ունեցածը միտումնավոր վարրեթ է, մինչ այդ էլ տեղի է ունեցել վիճաբանություն-ծեծկռտուք։ Վրաերթի ենթարկված Բորիս Արզումանյանը մահացել է, իսկ ըստ օպերատիվ տեղեկությունների՝ կռվի մասնակիցներից Երևանի բնակիչ 30-ամյա Սերգեյ Աղաջանյանը մարմնական վնասվածքներ է ստացել։
Այս պահին նշված դեպքի շրջանակում քրեական ոստիկանները մեկ հոգու հայտնաբերել են, ով որպես կասկածյալ ձերբակալվել և տեղափոխվեկ է ձերբակալվածների պահման վայր, իսկ կռվի մասնակիցների մեծ մասը, որոնց թիվը, ըստ օպերատիվ տեղեկությունների, հասնում է 15-ի, ոչ ոք չեն հայտնաբերվել։
Համայնքային ոստիկանները և քննիչները հայտնաբերել են մի քանի թանկարժեք ավտոմեքենաներ, և դրանք տեղափոխվել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի պահպանվող հատուկ տարածք, քանի որ կան կասկածներ, որ նշված ավտոմեքենաներով են վիճաբանության մասնակիցները ժամանել դեպքի վայր
Հայտնաբերված ավտոմեքենաներից մեկով էլ ըստ տեղեկությունների տեղի է ունեցել վրաերթը։
***
ԱրմԼուրը գրում է, որ կայքի տեղեկությունների համաձայն` 2 օր առաջ Նոր-Նորքի Շոպրոնի փողոցում սպանություն է եղել:
Լրատվամիջոցին հասած տեղեկությունների համաձայն՝ մի խումբ տղաներ վիճաբանել են, որի ժամանակ միջադեպի մասնակիցներից մեկը ընկել է գետնին ու, կռվի հակառակ թեւի մասնակիցները, տեսնելով գետնին ընկած անձին, մեքենան մի քանի անգամ քշել են նրա վրա։
Նշվում է, որ նրանք այնքան են մեքենան վարել քաղաքացու վրա, որ նա վնասվածքներից մահացել է։
«Այս տեղեկությունը փորձեցինք պարզել ՀՀ Քննչական կոմիտեից, որտեղից պաշտոնապես հայտնեցին. «Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի խուլիգանության, սպանության եւ սպանության փորձի հատկանիշներով: 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում»»,– գրում է սկզբնաղբյուրը։


