Արդեն տեղեկացել ենք , որ այս գիշեր ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթունի սեփական տներից մեկում կրակոցներ են հնչել։ Ըստ տեղեկությունների՝ սպանվել է հայտնի քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույը։ Կան նաեւ այլ զոհեր։ Նրանց թիվը 4-ն է։
Հրապարակը գրում է, որ կայքի տեղեկություններով՝ սպանվել է նաև ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանը՝ Քանաքեռցի Արտյուշը։
«Տեղեկություն տարածվեց, որ կրակողներից մեկը նրա տղան է։ Արտյուշը 4 որդի ունի՝ Նորոն, Վլադը, Հովհաննեսը և Հակոբը։ Դեռ հայտնի չէ, թե որ որդին է եղել կրակողներից մեկը։ Մեր աղբյուրներն ասացին, որ թիվ 1 հիվանդանոցում այս պատմության մասնակիցներից մեկին են բերել ։ Նա հրազենային վիրավորում ունի, 20 տարեկան է»,-գրում է սկզբնաղբյուր կայքը։
Դիտեք նաև՝