Նախկին լրագրող, ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Որոշ պատվիրատուների, էս պահին իրենք իրենց բաժին հասածից ապշածների, անգրագետների եւ անբարոյականների առայժմ խորհուրդ եմ տալիս՝ ոչ մի կայքի կամ թերթի իմ անվան հետ կապված պատվերներ չտալ, ընդհանրապես, մոռանալ իմ անունը, որովհետեւ ինչքան էլ հաց ու պանիր ուտեք ինձ հասնել չեն կարող, եւ երկրորդ՝ պատվեր տվողներ, ձեր ականջները շատ երկար են եւ երեւում են: Առաժմ խորհուրդ եմ տալիս: Կրկնվելու դեպքում ձեր դեմ կսկսեմ պայքարել ձեր իսկ զենքով, չե՞ք կասկածում, չէ, որ բոլորիդ մասին լրջագույն տեղեկացվածություն ունեմ....»:
Այս գրառմանն արձագանքելով լրագրող Կիմա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Սերժ Սարգսյանն ու Գորիկ Հակոբյանը դեռ «շատ հաց ու պանիր պետք է ուտեն», որ հասնեն նախկինում «ընդդիմադիր»լրագրող, այսօր ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանին, ով այսօր սպառնացել է բոլոր լրագրողներին՝ հայտարարելով, թե իր դեմ «պատվերով» գրող բոլոր լրագրողների մասին «լրջագույն տեղեկացվածություն» ունի...
Կարծում եմ, պետք է գնահատել Մարգոյի КГБ-ական գործելակերպը եւ նրան նշանակել Ազգային անվտանգության ծառայության ղեկավար:
Հիշեցնենք, որ մամուլն անդրադարձել էր այն փաստին, որ ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանն ու Կարինե Աճեմյանն այսօր ԱԺ-ի միջանցքում վեճի են բռնվել: