▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շպիոն Օնոյի պատմությունը

Քննարկում է Հայաստանի գազամատակարարման գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը.

«Այսօրվա քննարկումը հիմնված է կեղծիքի վրա: Բանն այն է, որ ներկայացված և քննարկվող փասաթուղթը չի ընդունվել՝ համաձայն ԱԺ-ի կողմից հաստատված կարգի: Գազի հանձնաժողովի որևէ նիստում չկա արձանագրություն՝ նրա ընդունման, մասնակիցների և նրանց քննարկման մասին: ԱԺ-ին ներկայացված է կեղծ փաստաթուղթ: Իշխանությունների գազային այս ավանտյուրան առաջին անգամ հայտնվեց հանրության ուշադրության կիզակետում՝ 2012 թվականի հոկտեմբերի 24-ին: Այդ օրը, ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ, հարց բարձրացրեցի Կառավարության մի գաղտնի որոշման մասին, որից տեղյակ էի նիստի մասնակիցներից մեկի շնորհիվ: Հարցրեցի, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն վերջերս որոշում է ընդունվել Ռուսաստանի գազամատակարարման դիմաց Հայաստանի կողմից վճարումների մասին: Ըստ այդ տեղեկություների՝ տևական ժամանակ է, որ ՌԴ-ն բաձրացրել է գազի գինը՝ հասցնելով այն 240 դոլարի՝ 1000 խմ-ի համար:  Հայաստանն այդ նույն ժամանակահատվածում ստացված գազի համար վճարել է 180 դոլար: Տարբերությունը փակելու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերեվել առ այն, որ չվճարված գումարի փոխարեն Հայաստանը կվճարի իր բաժնեմասով: Եվ, ահա, վերոհիշյալ նիստում որոշվել է ՀայՌուսգազարդի բաժնեմասը, որը կազմում է ընդհանուր սեփականության 20 տոկոսը, վաճառել Ռուսաստանին՝ 63 միլիարդ դրամով: Իշխանությունները միանգամից հերքեցին սա՝ ընդդիմությանը մեղադրելով ապատեղեկատվություն տարածելու և իշխանությանը սևացնելու պիղծ փորձերի մեջ, իսկ հետո այս մասին պաշտոնապես հայտարարեցին»,-ասաց ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը:

«Շպիոն Օնոյի պատմությունը հիշեցի»,-պատգամավորին ընդհատելով ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

ԱԺ-ում քննարկում է Հայաստանի գազամատակարարման գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը.
Այսօրվա քննարկումը հիմնված է կեղծիքի վրա: Բանն այն է, որ ներկայացված և քննարկվող փասաթուղթը չի ընդունվել՝ համաձայն ԱԺ-ի կողմից հաստատված կարգի գազի հանձնաժողովի որևէ նիստում չկա արձանագրություննրա ընդունման, մասնակիցների և նրանց քննարկման մասին: ԱԺ-ին ներկայացված է կեղծ փաստաթուղթ: Իշխանությունների գազային այս ավանտյուրան առաջին անգամ հայտնվեց հանրության ուշադրության կիզակետում՝ 2012 թվականի հոկտեմբերի 24-ին: Այդ օր՝ ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ հարց բարձրացրեցի Կառավարության մի գաղտնի որոշման մասին, որից տեղյակ էի Կառավարության նիստի մասնակիցներից մեկի շնորհիվ: Հարցրեցի, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն վերջերս որոշում է ընդունվել Ռուսաստանի գազամատակարարման դիմաց Հայաստանի կողմից վճարումների մասին: Ըստ այդ տեղեկություների՝ տևական ժամանակ է, որ ՌԴ-ն բաձրացրել է գազի գինը՝ հասցնելով այն 240 դոլարի՝ 1000 խմ-ի համար:  Հայաստնն այդ նույն ժամանակահատվածում ստացված գազի համար վճարել է 180 դոլար: տարբերությունը փակելու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերեվել առ այն, որ չվճարված գումարի փոխարեն Հայաստանը կվճարի իր բաժնեմասով: Եվ, ահա, վերոհիշյալ նիստում որոշվել է ՀայՌուսգազարդի բաժնեմասը, որը կազմում է ընդհանուր սեփականության 20 տոկոսը, վաճառել Ռուսաստանին՝ 63 միլիարդ դրամով: Իշխանությունները միանգամից հերքեցին սա՝ ընդդիմությանը մեղադրելով ապատեղեկատվություն տարածելու և իշխանությանը սևացնելու պիղծ փորձերի մեջ, իսկ հետո այս մասին պաշտոնապես հայտարարեցին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее