▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սրանք ամնեզիայի մեջ չեն էլ հիշում, որ կոկա-կոլան իրենցից հին է. Շուշան Պետրոսյան

Երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«30 մետր այն կողմ բորենին է, որի քաջությունը հայ զինվորի (Աստված կարոտ պահի) դիակը խոշտանգելն է, քնածին կացնահարելը, սահմանում մոլորված ծերունուն տանջամահ անելը, բաքվում ՝ սեփական տանը նստած, անուշադրությունից ինքնիրեն ու կողքիններին վիրավորածի մեղքը Հայի դիրքապահի վրա բարդելն է, հայի դեմ դիվերսիա կազմակերպելիս, մարտական գործողության դուրս գալիս հրամանատարի զինվորների hետևից (ի տարբերություն մեր հրամանատարների), թաքնվելով գնալն է… էս են:

Սրանք ամնեզիայի մեջ չեն էլ հիշում, որ կոկա-կոլան իրենցից հին է….անգամ իմ երգածն են սեփականաշնորհում, ինձ երգագող )))))))) անվանելով … ախմախներ … սրանց նոր պ.ն. նախարարի խրոխտ-ողորմելի հայտարարություններին ի՞նչ ասեմ …. ու …. ու մեր կայքերում հայտնված, անկեղծ, շա՛տ վատ «գայլի պատմությունը» անվերջ տարածող, օրը մի-քանի անգամ թարմացնողներին ի՞նչ ասեմ, նյութի տակ հնարավորինս էժանագին արտահայտվողներին ի՞նչ ասեմ։ Հատկապես տխուր է արևմուտքում ապրող մի-քանի ընկերներիս «ցնցված» ու ազդված ակնարկները կարդալ, երբ պատկերացնում եմ, թե ինչ հաճույքով են կառչել գայլին քաշ տվողի համազգեստը հատուկ նշելով։ Գնացե՞լ եք, ծառայությունից փախե՞լ եք, էլ ի՞նչ եք ուզում։ Եղբայր, մի օր նույն նվիրումով ձեռքբերումների մասին գրեիք, հաաա՜, դրա համար չե՞ն վճարում )))։ Լավ ծանոթ եմ։ Կարո՞ղ է Էդեմում եք ապրում, տեղյակ չեմ։ Հանգիստ թողեք մեզ, մեր բանակը, հեռու, հեռու… մի ստահակի սխալը, դաժանությունը բարդել ողջ Հայոց Բանակի վրա առավել ստահակություն է, ու սա միանշանակ… Նայեք այս տղայի դեմքին (30մ այն կողմ թուրքն է) Խաղաղ, խելացի, ազնվական (էն գունավոր, ոտքերին «ձուլված» ռետուզիկներ հագած տղերքին, էն որ տոտոշները մի-քիչ ծուռ են դնում, որովհետև այդպես «սեքսի է», դեմքերն էլ հոգնածոդ, ձայնն էլ քնատ, այ դրանց խաբել են, թե ազնվականն իրենք են ))))) ես իմացել եմ՝ «էտի տենց չի») … Հա՛յ զինվոր, ցավդ տանեմ, քեզ անփորձանք ծառայություն, ու գիտես՝ … մեռնողը դավաճան է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее