▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սրանք էն մարդիկ են, որ 5 տարի գերի կպահեն Բաքվի բանտում, որ հետո ազատումը թանկով խուրդեն ժողովրդի վրա»

Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

2021 թվականի ընտրություններից մեկ շաբաթ առաջ Ադրբեջանից գերիներ վերադարձվեցին: Տվյալ դեպքում ընտրություններին դեռ 5 ամիս կա, բայց արդեն ստիպված են «սնուցել» սրանց, որովհետև շատ լավ գիտեն իրերի իրական վիճակը: Միջանցքը, ներդրումները, բենզինն ու ցորենը, գերիներն ու խաղաղությունը ընդամենը թմրանյութեր են, որոնք միտված են ևս մեկ անգամ լեգիտիմացնել մեր օկուպացիոն վարչակազմը: Հայերը պետք է ևս մեկ անգամ գնան ու իրենց քվեով հաստատեն, որ հենց սա էր իրենց ուզած Հայաստանը... Սակայն այս խնդիրը գնալով դժվարանում է, ինչն էլ խաղացողներին դրդում է ֆալշստարտերի, որոնցից ամենացցունը եկեղեցու դեմ պայքարի վաղաժամ մեկնարկն էր:

Բոլորս պիտի հասկանանք մեկ կարևոր բան` սրանք էն մարդիկ են, որ հինգ տարի գերի կպահեն Բաքվի բանտում, որ հետո ազատումը թանկով խուրդեն ժողովրդի վրա: Պետք եղավ էլի գերի կտան, հողեր կհանձնեն ու 5 տարի հետո ընտրություններից առաջ հերոսաբար «կազատագրեն»: Արանքում զոհեր, խեղված ճակատագրեր, ոչնչացված մշակույթ, պղծված պատմություն... Սրանք էս են, հետևաբար իրանց դեմ պայքարը պետք է լինի համարժեք...

Կարդացեք նաև՝

Վերլուծավան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչի՞ ա ինձ թվում, որ այսօր ազատ արձակված գերիներից առնվազն երկուսը շուտով ողջ ծավալով կլծվեն Նիկոլի քարոզչական պրոցեսներին»:

***

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փաշինյան Նիկոլը շտապեց տեղեկացնել, որ այսօր հայ ռազմագերիներ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանն Ադրբեջանի կողմից ազատ են արձակվել և տեղափոխվել Հայաստան: Դա լավ լուր է:
Սակայն Փաշինյան Նիկոլը հանրությանը շատ «պատահականորեն» մոռացավ տեղեկացնել, որ հենց նույն օրը, մոտավորապես, նույն ժամին, Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին, Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիային: Ըստ էության, տեղի է ունեցել փոխանակում, որը Փաշինյան Նիկոլը փորձում է ներկայացնել` որպես միակողմանի հաղթանակ:
Ինչո՞ւ: Չէ՞ որ փոխանակումն էլ վատ բան չէ: Պատասխանը մեկն է` ընտրություններն են մոտենում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее