▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շրջանառվող պլանը բաղկացած է 3 մասից․Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը բացում է փակագծերը

«Կա պլան, որը շրջանառվում է։ Այն բաղկացած է 3 մասից և 2 կողմերը առանձին հարցերի շուրջ պետք է աշխատեն։ Դա դուք անվանում եք «Լավրովյան պլան»։  Մենք այդ հասկացությամբ չենք անվանում»,-հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը՝ խոսելով ԼՂ հակամարտության լուծման ճանապարհների մասին։

Լրագրողների ճշտող հարցին՝ ինչպե՞ս է կոչվում այդ պլանը՝ Հոգլանդը պատասխանեց․

«Սեղանին դրված պլանը արմատապես չի տարբերվում նախկին պլաններից։ Միայն կասեմ, որ ԵԱՀԿ-ն աջակցում է այս պլանին։  Մենք դա չենք ասում «Լավրովյան պլան», ասում ենք առաջարկ։ Սեղանին գտնվողը տարբեր պլանների հղկված, փայլեցված տարբերակն է։ Նախկին պլանների կրկնօրինակը չէ, նոր ուղիներ, լուծումներ են։ Իսկ, թե ո՞ր երկիրն է գիշերներով կազմել այն՝ չեմ կարող ասել։ Երկու կողմերն էլ հստակ պատկերացնում են այն, բայց դա չի նշանակում, որ համաձայն են այդ պլանի հետ։ Բանակցությունների սեղանի շուրջ իրենց հուզող հարցերը կարող են հնչեցնել»։  

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее