▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Շրջափակման պատճառով ծնողները չեն կարողանում գնալ ու իրենց որդուն վերջին հրաժեշտը տալ». Նարինե Մանուկյան

Հանրապետական վերականգնողական կենտրոնի տնօրեն Նարինե Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հունիսի 28-ին զոհված Երվանդ Թադևոսյանը Քաշաթաղից էր, տունը թշնամին խլեց, ընտանիքը Վեդիում է։
Շրջափակման պատճառով ծնողները չեն կարողանում գնալ ու իրենց որդուն վերջին հրաժեշտը տալ։ Թշնամին թույլ չի տալիս, որ մարմինը տեղափոխեն Հայաստան։


Ողբերգությունը հենց այսպիսի դեմք ունի՝ պոզով ու պոչով չի…
Արցախը 200 օր է շրջափակված է…
Ինքնասիրությունը, թասիբը, արժանապատվությունը շրջափակված են շա՜տ վաղուց՝ անհույս…
Թե բա՝ հերիքա նեգատիվ տարածեք, դրական եղեք…»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее