▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստատուս քվոն գնալով ավելի վտանգավոր է դառնում. Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հերթական գրառումն է արել Twitter-ի իր միկրոբլոգում՝ մասնավորապես նշելով.  
«Այսօր մեկնում են Վաշինգտոնից՝ հանդիպելու ԵԱՀԿ-ի համանախագահներին՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հաջորդ քայլերը: Ստատուս քվոն գնալով ավելի վտանգավոր է դառնում»:

Հիշեցնենք, որ  ASEKOSE.am-ին տված հարցազրույցում ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն ՀեֆՖերնն  անդրադարձել էր նաև հակամարտության կարգավորման  խնդրին` նշելով. 

«Կարևոր է բոլորին հասկանալ, որ համաձայնության համար, կապված բուն ԼՂՀ հարցի կարգավորման հետ, կպահանջվի վերադարձնել հարակից 7 տարածքները` հանած միջանցքը. Եվ եթե հակամարտության կողմերից որևէ մեկը չի պատկերացնում լուծումն այդ տարբերակով. ապա դրա համար շատ երկար ժամանակ կպահանջվի, հակամարտությունն էլ շատ երկար կտևի»: 

Իսկ ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն, արձագանքելով դեսպանի հայտարարությանը, նշել էր.

«Վերադարձ անցյալին Արցախի համար չի կարող լինել՝ թե կարգավիճակի, թե սահմանների առումով:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее