▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստավրոպոլում գնդակահարված հայ երեխաների հոր մաշկից նմուշ են վերցրել` վառոդի առկայությունը ստուգելու համար

Արդեն տեղեկացրել էինք, որ Ստավրոպոլում դաժան հաշվեհարդար են տեսել հայ գործարար Խաչատուր Ղազարյանի ընտանիքի հետ՝ սպանելով նրա երկու երեխաներին՝ 11-ամյա Լիանային և 16-ամյա Արսենին ու վիրավորելով կնոջը՝ Թամարային: 

Գործարարը այս դեպքից հետո ցավով նշում է, որ իրեն չգիտես ինչու կասկածում են կատարվածի մեջ. փորձագետները նրա մաշկից նմուշ են վերցրել, որպեսզի ստուգեն վառոդի առկայությունը: 

Lifenews-ի փոխանցմամբ գնդակն ուղղված է եղել գործարարին, սակայն այդ օրը երեխաները խնդրել էին մնալ հյուրասենյակում, որպեսզի հեռուստացույց դիտեին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее