«Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, թե Արցախի լուծարման հրամանագիրն ինքը չի ստորագրել, իրենք չեն առաջին հնարավորության դեպքում լքել Արցախը»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում Գառնիկ Դանիելյանի հետ զրույցում նկատեց լրագրողը: «Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արել է Արցախը մենակ թողնելու համար, ամեն ինչ արել է, որ Արցախը չլինի: Մենակ են թողել մեր հայրենակիցներին, 9 ամիս շարունակ մեր քույրերն ու եղբայրները դիմանում էին սովին, արհավիրքներին, դժվարություններին: 9 ամիս հերոսաբար դիմակայել են, դիմակայում է տեղի ունեցել, սակայն Ստեփանակերտի մատույցներում, երբ թշնամին արդեն էթնիկ զտումներ էր անում, և ցեղասպանվելու էր 100 հազարից ավելի մարդ, ստիպված ստորագրել են մի փաստաթուղթ, որի մասին Նիկոլ Փաշինյանը ծայրից ծայր տեղյակ է եղել: Ստում է Նիկոլ Փաշինյանը, ինքը տեղյակ է եղել և հարձակման օրվա մասին նախօրոք, տեղյակ է եղել և այդ փաստաթղթի բովանդակությունից, տեղյակ է եղել, որ այնտեղ էթնիկ զտումներ և ցեղասպանություն են կատարվում ու ուղիղ եթերում խաբել է, թե չկան էթնիկ զտումներ և ցեղասպանություն: Ահա այս քաղաքականության արդյունքում Արցախը դատարկվեց, ինքը մատը մատին չտվեց Արցախը փրկելու համար: Տեսեք` այդ օրերին ինչ էին ասում ՔՊ-ական պատգամավորները` գնացեք և ինտեգրվեք ադրբեջանական համայնքին, դարձեք դրա մի մասը և հույս չդնեք մեզ վրա»,- հիշեցրեց ընդդիմադիր պատգամավորը: |
***
««Արցախը Հայաստան է և վերջ» ասողներն այսօր Հայաստանում չեն կարողանում Արցախ բառն արտաբերել: Մոտեցեք որևէ ՔՊ-ական պատգամավորի և հարցրեք` կարո՞ղ եք արտաբերել «Արցախ» բառը: Չեն կարող, որովհետև Ալիևի հետ խնդիրներ կունենան»,- այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: *** |
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին հետ զրույցում լրագրողը նկատեց. «Իշխանական աղբյուրները քննարկում են Դաշնակցության շրջաբերականը և ասում, թե այնտեղ ասվում է, որ «Դաշնակցություն»-ը պատրաստ է զիջել ՀՀ-ի անկախությունը, գտնում է, որ Արցախի հարցի լուծման լավագուն տարբերակը Արցախը և Հայաստանը Միութենական կազմի մեջ տեղավորելն է: «Սուտ է, նման բան գոյություն չունի: Ինչ թղթի կտորից են մեջբերումներ անում, ես տեղյակ չեմ, մի տեղ մի բան են գրել, քննարկում են: Նիկոլ Փաշիինյանն էլ երեկ ասաց, որ դա անլուրջ է: Իրենք ստերը տարածում են, իրենք ասում` անլուրջ է: Դաշնակցությունը միշտ կանգնած է եղել Արցախի ու Հայաստանի կողքին, 1918 թվականի մայիսյան հերոսամարտերից հետո Հայաստանի առաջին հանրապետության ստեղծողն է: Հիմա էլ, այս ծանր պահին կանգնած է երկրի պետականության ակունքներում»,- պատասխանեց Գառնիկ Դանիելյանը: |