▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստեղծեք «Հույսի եւ հավատի» նախարարություն.Առաջարկ՝ ԱԺ-ում

ԱԺ-ում քննարկվում էր Կառավարության կառուցվածքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է միավորել երկու՝ Տարարծքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարությունները՝ ստեղծելով մեկ նախարարություն, որը կկոչվի Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն: Կստեղծվի  նոր նախարարություն, որը կոչվելու է Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն:

ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն առաջարկեց նախարարությունների վերամիավորման եւ նոր՝ Միջազգային տնտեսական բարեփոխումների եւ ինտեգրման նախարարության փոխարեն ստեղծել «Հույսի եւ հավատի» նախարարություն, քանի որ օրեցօր ահագանցող արտագաղթի պատճառը հույսի և հավատի բացակայությունն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее