ԱԺ-ում շարունակում է քննարկվել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն իր ելույթում նախ նշեց, թե այն փաստը, որ գնումների բնագավառը խիստ կոռումպացված է, պարզ է բոլորի համար: Պատգամավորը մասնավորապես հիշեցրեց ՎՊ-ի կողմից տրված գնահատականները, որոնց համաձայն՝ գնումների բնագավառում խախտումները, չարաշահումները համակարգված բնույթ են կրում:
Նրա խոսքով՝
«Սա միայն ընդդիմության գնահատականը չէ, այլ ՎՊ-ի գնահատականը, որը չի հերէվել որևէ մեկի կողմից:
Պատգամավորը , Ստեփան Մարգարյանի խոսքը մեջբերելով նշեց, որ այս օրենքի նախագիծն անմիջական արձագանքն է նախկին վարչապետի այցելությունների հետ կապված բացահայտումներին:
«Մենք ցանլանում ենք սահմանել հանրային վերահսկողություն հարկատուների գումարների նկատմամբ: Սա է մեր պահանջը: Սա նորմ է ցանկացած դեմոկրատական երկրում»,- նշեց Լևոն Զուրաբյանը, ապա հավելեց.
«Մենք կարող ենք շատ լուրջ կասկածներ ունենալ, որ ձեր բերած այս նախագիծը ընդամենը գործիք է, որով փորձում եք հանրության ուշադրությունից հեռու պահել հնարավոր չարաշահումները: Սա այնքան էլ անհիմն մտավախություն չէ»:
Պատգամավորը նշեց, որ իրականացվում է մի քաղաքականություն, որի էությունը հետևայալն է. գաղտնիության շղարշի տակ թույլ տալ լրջագույն չարաշահումներ և անվրդով կոռուպցիոն գործարքներ:
«Մենք կարծում ենք, որ պետք է շատ հստակ փոփոխություններ մտցվեն այս օրինագծի մեջ, այլապես ստիպված կլինենք մտածել, որ ՀՀ-ում մի նոր քաղաքականություն է տեղի ունենում, որի իմաստը հետևյալն է՝ կոռուպցիան պահպանվում է պետության կողմից»,-եզրափակեց Լևոն Զուրաբյանը:
Աժ-ի աշխատանքներին կարող եք հետևել ուղիղ միացմամբ: