Մեկնարկել է «Ժառանգություն» կուսակցության 10-րդ հոբելյանական համագումարը: Բացման խոսքով հանդես է եկել կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Իսկ Ստյոպա Սաֆարյանը իր ելույթում ներկայացրել է «Ժառանգության» միջազգային քաղաքականությունը՝ նշելով, որ հեշտ տարիներ չեն եղել: Նրա խոսքով՝ կուսակցության անդամները միջազգային տարբեր ձևաչափերով մասնակցել են տարբեր խորհրդաժողովների, քննարկումների, եղել են ակտիվ ու արդյունավետ գործունեություն են ծավալել, միջազգային կապեր հաստատել:
Ստյոպա Սաֆարյանն ասել է, որ իր փորձագիտական գործունեությունը շատ բուռն է, հայտարարելով, որ ուզում է մի փոքր դադար վերցնել և հաջողություններ է մաղթել կուսակցության նորընտիր վարչությանը: