Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։
Սեպտեմբերի 7-ին ոստիկանության կենտրոնական բաժին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունից նյութեր են փոխանցվել ոստիկանության կենտրոնական բաժին, որ Երևանի բնակիչ Նունե Հ.-ն դիմել է ՀՀ գլխավոր դատախազին. գրում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Ըստ աղբյուրի՝ վերջինս հայտնել է, որ «Ուիգ Մոր» ՓԲԸ բժշկական կլինիկայի աշխատակիցների կողմից սխալ բուժում և վիրահատություն կատարելու հետևանքով իր 6-ամյա աղջկա վիճակը կտրուկ վատացել է, ինչից հետո երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ ապրիլի 29-ին մահացել է։ |