▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սյունիքի Դավիթ Բեկ համայնքի սահմանապահ կետից ադրբեջանցիները հայ զինվոր են առևանգել

Այսօր առավոտյան Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքից թշնամին հայ զինվոր է առևանգել:

Տելեգրամի Mediaport ալիքն է գրում՝ հղում անելով  Սյունիքի մարզի աղբյուրներին ու նշելով, որ տեղեկությունը ստացել են այսօր առավոտ՝ մի քանի աղբյուրից, իսկ Հայաստանի ՊՆ-ից մի քանի ժամ է, չեն կարողանում պարզաբանում ստանալ:

ՀՀ պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է որակում տարածվող տեղեկությունը:

«Արմենպրես»-ին ՊՆ-ից հայտնել են. «Ապատեղեկատվություն է: Նման բան չկա»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее