Արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Սիսիանի վարչական տարածքում գտնվող Սառնակունք գյուղի վարչական տարածքում:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ, ահազանգած մեծ թվով քաղաքացիներ ասում էին,որ ուժեղ բուք է, ու եթե կարճ ժամանակում խնդիրը չկարգավորվի, գիշերը ճանապարհը կփակվի ու բոլորը կգիշերեն այստեղ:
«Մի քանի անգամ զանգել ենք «Սիսիանի Բուատ ընկերությունը», սակայն որ մի օգուտ: Հիմա էլ զանգահարում ենք, կամ չեն պատասխանում, կամ էլ՝ մեր հեռախոսահամարները «սև ցուցակ» են գցել»,- նշում էին քաղաքացիները։
Գ. Շամշյանի տեղեկություններով, «Սիսիանի բուատ» ընկերությունը պատկանում է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ընտանիքին, տնօրենն էլ՝ նրա ամուսինն է՝ Դավիթ Բեգլարյանը: