Սյունիքի մարզում, այսօր՝ մայիսի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 12։40-ի սահմաններում Մեղրի-Երևան ավտոճանապարհի 82 կմ հատվածում՝ Կապանի վարչական տարածքոմ, բախվել են Ford մակնիշի 34 RO 666 համարանիշի և ГАЗ 66 մակնիշի ՊՆ 8554 Շ համարանիշի ավտոմեքենաները։
Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները։ Աղբյուր տեղեկություններով՝ մահացածը 23-ամյա Արծվիկ Ոսկանյանն էր, իսկ վիրավորներից 2-ը ՀՀ ՊՆ N զորամասի ծառայողներ են։
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում