Օգոստոսի 15-ին, առանձնապես խոշոր չափի գումարի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Երևանի բնակիչ, 37-ամյա Տ․ Հ․-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 18։00-ից 18։10 ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք հատուկ տեխնիկայի օգտագործմամբ «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում բացել են իր Toyota Land Cruiser Prado մակնիշի ավտոմեքենայի դուռը և սրահից հափշտակել այնտեղ եղած գումարը։
Գողության փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տուժածը Հայաստանում հայտնի գործարար է, ՍՊԸ-ներից մեկի տնօրեն, ավտոմեքենայից էլ հափշտակել են 10 միլիոն դրամ։