Ապրիլի 6-ին բնակարանային գողություն է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ է դիմել Երևանի բնակիչ 45-ամյա Լևոն Դալլաքյանը, ով հայտնել է, որ ապրիլի 4-ի՝ ժամը 14:00-ից մինչև ապրիլի 6-ի՝ ժամը 18:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք ապօրինի մուտք են գործել Միկոյան փողոցում գտնվող իր բնակարան և կատարել գողություն։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, Ն. Դալլաքյանը ոստիկաններին հայտնել է, որ անհայտ հանգամանքներում մուտք են գործել իր բնակարան և գողացել ոսկյա զարդեր։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով Դալլաքյանն աշխատում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատան բաժանմունքի ղեկավար, իսկ նրա տնից գողացված ոսկեղենը գնահատվում է մոտ 2 միլիոն դրամ։ |
Թալանել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ծննդատան բաժանմունքի ղեկավարի բնակարանը
Հասարակություն далее

далее

далее

далее

далее

далее

далее