Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 24-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին Երևան քաղաքի բնակիչ Դիանա Զոլոխովայի ահազանգի փաստով։
shamshyan.com-ն է գրում և նշում, որ վերջինս ոստիկաններին հայտնել է,որ նույն օրը, ժամը 08։50-ից մինչև 15։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Գրիբոյեդովի փողոցի 2-րդ շենքի իր բնակարանի մուտքի դուռը բացելու միջոցով մտել են ներս և այնտեղից հափշտակել ոսկյա զարդեր, ինչպես նաև կավե դրամարկղ, որի մեջ լցված են եղել 500 դրամ արժողությամբ մետաղադրամներ։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Հարությունյանի և Արաբկիրի քննչական բաժնի քննիչ Անտոնյանի գլխավորությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժած Դ. Զոլոխովան իրավապահներին հայտնել է, որ ինքն աշխատում է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական գործերով դատարանի գրասենյակի պետ։