▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թանկացող ապրանքները թվելու համար կես ժամ կպահանջվի.Փոխնախարար

 

Քոքոբելյանին հետաքրքրեց, թե  արդյոք ՀՀ-ն կարոո՞ղ է ԵՏՄ ոչ անդամ երկրների՝ ասենք Չինաստանի, Վրաստանի, Իրանի  հետ տնտեսական պայմանագիր կնքել: նա հարց ուղղեց նաև թանկացող ապրանքների վերաբերյալ:
պատասխանեց, որ համաձայնագրի համաձայն անդամ պետությունները համատեղ պետք է իրականացնեն առևտրային քաղաքականությունը: Եթե ՀՀ-ն նպատակահարմար գտնի 3-րդ երկրի հետ կապ հաստատել, ապա ԵՏՄ-ի առջև բարձրացնում է այդ հարցը: Ինքնուրույն չի կարող որոշել: Գաղափարախոսությունն է՝ համատեղ իրականացնել արտաքին առևտրային քաղաքականություն: Իսկ թանկացող ապրանքների ցուցակը թվելու համար կես ժամ 40 րոպե կտևի

ԱԺ-ում քննարկում են ՀՀ՝ ԵՏՄ մասին 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ փաստաթուղթը: Ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանին ուղղված պատգամավոր Խաչատրուր Քոքոբելյանի առաջին հարցը  վերաբերում էր նրան, թե  ՀՀ-ն կարոո՞ղ է ԵՏՄ ոչ անդամ երկրների՝ ասենք Չինաստանի, Վրաստանի, Իրանի  հետ տնտեսական պայմանագիր կնքել:

Կարայանը պատասխանեց, որ համաձայնագրի համաձայն անդամ պետությունները համատեղ պետք է իրականացնեն առևտրային քաղաքականությունը: Եթե ՀՀ-ն նպատակահարմար գտնի 3-րդ երկրի հետ կապ հաստատել, ապա ԵՏՄ-ի առջև բարձրացնում է այդ հարցը: Ինքնուրույն չի կարող որոշել:

«Գաղափարախոսությունն է՝ համատեղ իրականացնել արտաքին առևտրային քաղաքականություն»,-ասաց փոխնախարարը:

Պատգամավորի հաջորդ հարցին, այն է, թե կոնկրետ ո՞ր ապանքներն են թանկանալու, Կարայանը պատասխանեց, որ դրանք թվելու համար կես ժամ 40 րոպե կպահանջվի:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее