▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տապալման ականատես ենք լինելու.արձանագրել է պետք

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հանրահավաքներին վրիպել էր լրագրողների ամենատես աչքից:

-Ինչո՞ւ չկայիք հարցին,- պատգամավորը  պատասխանում է.

«Սխալվում եք, ես մասնակցում եմ հանրահավաքներին, բոլոր հանրահավաքներին ես մասնակից եմ: Եթե դուք ինձ չեք տեսել, դա արդեն ձեր խնդիրն է, ես պարզապես  ելույթներ չեմ ունենում: Ամբիոնն ունի բավականին լուրջ բանախոսներ, որոնք նույնն են ասում՝ հետեւաբար ես չեմ կարծում, որ իմ խոսելը պարտադիր էր»:

Զարուհի Փոստանջյանի խոսքով՝  բոլոր քաղաքական գործիչները, ովքեր պայքարի տարածք են տեսնում, անպայման պետք է մասնակցեն.

«Ընդվզելը շատ կարևոր է.դա իմ կյանքի սկզբունքն է, ապրելու հնարավորությունը՝ հատկապես այս պայմաններում: Եթե կա մի տեղ, որտեղ պետք է բողոքես, եթե կա մի տարածք, որտեղ կարող ես ընդվզել, ապա դու պարտավոր ես անել, իսկ այս պարագայում, որ ըստ էության բանտում ենք գտնվում, բանտից չփախչելն ու համակերպվելն անթույլատրելի է»,-ասաց պատգամավորը:

Պատգամավորը նկատում է՝ ըստ հաշվարկների՝ 750.000 ձայն պետք է լինի, որպեսզի ընդունվի սահմանադրական բարեփոխումների այս փաստաթուղթը.

«Բնականաբար, այդքան քաղաքացի չի գտնվի, ով կգնա ու «այո» կասի: Այս ամբողջ գործընթացը տապալված է, ուղղակի մենք ականտես ենք լինելու դրան: Տապալումը պետք է տեղի ունենա ժողովրդի վերահսկողության հետևանքով»:

Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից   ՀՀԿ գրասենյակի մոտ դնելու համար նախատեսված ծաղիկներին, Զարուհի Փոստանջյանը նկատեց.

«Սև ժապավենով փաթաթված ծաղիկները պետք է դրվեն ՀՀԿ բոլոր գրասենյակների առջև»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее