▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարածվել է «կարծիք», թե Իրանի նախագահն ,իբր, «ադրբեջանցի» է

Իրանագետ Վարդան Ոսկանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենայի ազդեցության տակ մեզանում տարածվել է «կարծիք», թե Իրանում նախագահ ընտրված Մասուդ Փեզեշքիանն, իբր, «ադրբեջանցի» է։ 

Իրանի նոր նախագահը բնականաբար իրանցի է, որը սերում է Ատրպատականից»:

***

Քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցն իր ֆեյսբուքյան էջում գրել էր.

«Իրանը նոր նախագահ ունի. ո՞վ է նա

Ռեֆորմիստի համարում ունեցող, ադրբեջանցի հոր և քուրդ մոր որդի Մասուդ Փեզեշքիանն ընտրվել է Իրանի նախագահ:
Ենթադրում եմ, որ Փեզեշքիանի ռեֆորմիստ լինելը և էթնիկ պատկանելիությունը որոշակի քննարկումների տեղիք է տալու Հայաստանում:
Ըստ այդմ, մի քանի դիտարկումներ, որոնք, իհարկե, իմ սուբյեկտիվ ընկալումների հետևանք են.

Իրանում ռեֆորմիստ լինելն ամենևին համարժեք չէ Գերագույն հոգևոր առաջնորդին ընդդիմանալուն կամ դասական իմաստով՝ այնպիսի բարեփոխումների կողմ լինելուն, որը կասկածի տակ կդնի Իսլամական Հանրապետության սահմանադրական կարգը: Փեզեշքիանը հոգևոր առաջնորդին լոյալ և հավատարիմ գործիչ է, հակառակ պարագայում՝ չէր արտոնվի նրա մասնակցությունն ընտրություններին:

Գլոբալ իմաստով՝ Իրանի ռազմավարական կուրսը չի փոխվելու, որովհետև դա Գերագույն հոգևոր առաջնորդի պատասխանատվության դաշտում է: Անշուշտ, բարեփոխական նախագահի պաշտոնավարման շրջանում որոշակի «ձնհալ» կարող է նկատվել Արևմուտքի հետ հարաբերություններում և երկրի ներքին կյանքում:

Փեզեշքիանի ադրբեջանական ծագումը չի կարող որոշիչ լինել նրա քաղաքականության համար, քանի որ «կայսրություններն» ունեն իրենց երկարաժամկետ ռազմավարական քաղաքականությունը, որը ենթակա չէ էական փոփոխության՝ բարձրաստիճան պաշտոնյաների էթնիկ կամ կրոնական պատկանելիության հետևանքով»:

***

Լրագրող Բագրատ Մովսեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր.

«Իրանի նոր նախագահը թյուրք է ընտրվել՝ Մասուդ Պեզեշկիանը Արևմտյան Ադրբեջանից։ 

Այն աստիճանի ատում է պարսիկներին, որ ընտանիքում արգելել է խոսել պարսկերեն։ Ի դեպ, բացահայտ հակահայ է:

Ներկայացնում է ռեֆորմիստների կուսակցությունը և քաջալերում է Արևմուտքի հետ ճկուն քաղաքականությունը

Ահա եւ մեր նոր հարևան ղեկավարը։ Մեզ երկուսը քիչ էին ...»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее