▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տարե՛ք էս աղջկան». Փաշինյանի հրահանգը՝ թիկնապահին

Տեղեկացրել էինք, որ այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թիկնազորը խոչընդոտել է որոշ լրատվամիջոցների մուտքը Եռաբլուր այն պահին, երբ այնտեղ է եղել Փաշինյանը:

Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Փաշինյանը հրահանգում հեռացնել տարածքից լրագրողներից մեկին:

«Տարե՛ք էս աղջկան»,- մոտենալով թիկնապահներից մեկին՝ հրահանգել է Նիկոլ Փաշինյանը:

Անվտանգության աշխատակիցները հրելով ու քաշքշելով հեռացրել են լրագրողին:  Ավելի վաղ, դեպքին միջամտել է նաև Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը՝ առաջարկելով զրուցել իրար հետ:

Տեսանյութը՝ դիտեք այս հղումով

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее