Դեկտեմբերի 28-ին Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ՀՔԾ ներկայացրեց այն փաստաթուղթը, որն ըստ նրա՝ տարվա նոր բացահայտումն է լինելու:
Նա նշեց, որ ասվածը վերաբերում է պաշտոնեական լիազորությունների անցմանն ու ինքնիրավչությանը:
Դավիթ Խաժակյանը նշեց, որ երեկ ՀՔԾ-ում իրեն ուղղել են մի շարք հարցեր, որոնց բնույթն այդքան էլ հասկանալի չի եղել:

«Ինձ ասում են` ինչու դուք չեք դիմել դատարան, որովհետեւ ես որպես ավագանու անդամ կարող էի վիճարկել քաղաքապետի գործողությունները դատարանում, ես ասացի, որ եթե մենք խոսում ենք պաշտոնական լիազորությունները անցնելու հետ կապված եւ պաշտոնականկեղծիքի հետ, որոնք քրեական գործողություններ են , դա դատարանը չէր կարող լուծել, որպես զուտ իրավական խնդիր: Հետո ինձ հարցնում են, որն է եղել բացասական հետեւանքը, որը հասցվել է համայնքին, ես ասում եմ, որ հասցված վնասը այդ 70 ոչ օրինական ակտերն են եւ քաղաքային իշխանության հեղինակությանը հասցված վնասը»,-ասաց Խաժակյանը` պնդելով, որ պետք է հարուցվի քրգործ:
Խաժակյանը հավելեց, որ ունի մի փաստաթուղթ, որը պահել է որպես «Ջոկեր», եթե ՀՔԾ-ն պատշաճ կերպով քննի գործը:
«Լույս» խմբակցության ղեկավարի կարծիքով` միայն մի դեպքում է հնարավոր, որ գործ չհարուցվի, այն է` քաղաքական դրդապատճառը. «Այլ իրավական հանգամանք չկա, քանի որ ես բոլոր մանրամասները ներկայացրել եմ»:
Մանրամասները՝ տեսանյութում


