Փետրվարի 26-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Այդ օրը, ժամը 21։50-ի սահմաններում, «Տաշիր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Տաշիրի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գ. Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ 6 ամսական Էմմա Ի-ն է։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ՝ սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ և նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն |
«Տաշիր» ԲԿ է տեղափոխվել 6 ամսական երեխայի դի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet