Այսօր, սեպտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 11։15-ի սահմաններում Նավուր գյուղից դեպի Իծաքար գյուղ տանող ճանապարհին բախվել են УАЗ մակնիշի և ՀՀ ՊՆ համարանիշներով УРАЛ մակնիշի ավտոմեքենաները։
Այս մասին գրում է Shamshyan.com-ը: Վթարի հետևանքով՝ 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Բերդ» բժշկական կենտրոն։
Վիրավորներից 2-ը պապ ու թոռ են, իսկ մեկն էլ՝ ՀՀ Պաշտպանության նախարարության ծառայող։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում