▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Թավշյա հեղափոխականները», գալով իշխանության, 21-րդ դարում մեզ համար ստեղծեցին նոր «Հայկական հարց». Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

««Թավշյա հեղափոխականները» գալով իշխանության, գրեթե, լուծման եզրին հասած Արցախյան հիմնահարցի բոլոր տեսանելի հնարավորությունները ոչ միայն զրոյացրին և արդյունքում «վաստակեցին» պատերազմ ու երկիրը տարան խայտառակ պարտության, այլև 21-րդ դարում մեզ համար ստեղծեցին նոր «Հայկական հարց»:  Հարց, որի լուծման բանալին գտնվում է ոչ թե Մոսկվայում, Բրյուսելում, Բաքվում կամ Ստեփանակերտում, այլ բացառապես Երևանում: Հենց այստեղ է վճռվում հայության ճակատագիրը և այն փրկողն առաջին հերթին պետք է լինի Նիկոլ Փաշինյանին իշխանության բերած ժողովուրդը...

Հ.գ.- Խաղաղ ու հացառատ ապրելը յուրաքանչյուր բանական էակի անօտարելի ցանկությունն է, բայց երբ այն դառնում է կյանքի միակ նպատակ, հավանականությունը շատ մեծ է, որ կարող ես կորցնել ոչ միայն խաղաղությունն ու հացը, այլև սեփական ինքնությունը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее