▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թբիլիսիում վերելակի ընկնելու հետևանքով հայազգի ամուսիններ են մահացել

Երեկ՝ հունվարի 15-ին, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Վազիսուբանի թաղամասում վերելակի ընկնելու հետևանքով երկու մարդ է մահացել։

 

Տեղեկությունը հաստատել են Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից։

Արտակարգ իրավիճակների ծառայության փոխանցմամբ՝ դեպքի վայր ժամանած փրկարարները վերելակի հորանից դուրս են բերել մահացած կնոջ ու տղամարդու դի։

Ավելի ուշ պարզվել է, որ նրանք հայազգի ամուսիններ են: Տղամարդն ընկել է վերելակի հորանը, կինն իջել է ցած՝ օգնելու նրան, այդ պահին վերելակը սկսել է աշխատել, ինչի արդյունքում էլ տեղի է ունեցել ողբերգությունը, որին ականատես է եղել ամուսինների 4-ամյա որդին։

Ըստ տեղի բնակիչների՝ վերելակի շահագործման ժամկետը վաղուց լրացել է, այն գտնվում էր վթարային վիճակում և ողբերգության մեջ մեղավոր են քաղաքային իշխանությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее