▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թե ինչպես կերան Հովիկ Աբրահամյանի գլուխը

«Գտնվում ենք ճգնաժամային վիճակում, և Կարեն Կարապետյանը հանդես է գալիս Մովսեսի դերում, որպեսզի կարողանա ժողովրդին հանել այս վատ վիճակից: Վարչապետն իր վարկանիշով գերազանցում է Սերժ Սարգսյանին ոչ թե նրա համար, որ մի բան է արել, այլ նրա, որ մի բան կարող է անել: Նոր վարչապետը ՀՀԿ-ական դառնալով ոչ թե կորցնում, այլ գտնում է»,- այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի՝ «Գելլափ ինթերնեյշնլի» հարցումների՝ վարկանիշով  նախագահից ավելի բարձր լինելու, ինչպես նաև ՀՀԿ անդամ դառնալու մասին:

ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանն էլ, թե.

«Չեմ կարծում, որ Կարեն Կարապետյանի երազանքը եղել է ՀՀԿ-ական դառնալը. Սա հետագայի համար շատ ճիշտ քայլ էր: Այսպես վիճակը հասկանալի է դառնում, եթե վերջում Կարեն Կարապետյանին էլ չխաբեն: Անգամ հիմա ամեն ինչ անում են, որ առաջընթաց չգրանցվի, բայց դեռևս ապարդյուն: Երեկ ես առաջին անգամ տեսա 700 դրամ արժեք ունեցող բանան: Մոնոպոլիան աստիճանաբար զիջում է դիրքերը: 25 դրամով էժանացել է դիզվառելիքը»:

Իսկ ո՞վ էր խանգարում օրինակ Հովիկ Աբրահամյանին, Գուրգեն Եղիազարյանը համոզված է՝ միմիայն ՀՀԿ-ն.

«Առանձին հավաքվենք, կասեմ, թե ինչպես կերան Հովիկ Աբրահամյանի գլուխը: Նրանք էին կազմակերպում փոքր ապստամբություններ՝ վարչապետի դեմ: Այդ նույն ուժերը հիմա նույն բանն անելու են Կարեն Կարապետյանի հետ: Աստված չանի՝ Կարեն Կարապետյանին  էլ խաբեն, ժողովուրդը կհուսալքվի ու ամենը կավարտվի քաղաքացիական պատերազմով»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее