▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Թե նիկոլականների, թե հականիկոլականների կողմը մտավոր պատուհասներ են»

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հաշվի առնելով մեր խայտառակ պարտությունը ու եղած ռեսուրսները, քանի դեռ մենք ռազմական առումով չենք վերականգնվել, ապա պետք է ողջ օրը խաղաղանք խաղաղասիրություն։ Այնպես, ինչպես որ խաղացել են բոլոր պարտված ազգերը, քանի դեռ չեն կարողացել վերականգնվել։ Բացատրել եմ, որ եթե պարտված ազգը չի գործում խոհեմ, ապա դա ավարտվում է վերջնական բնաջնջման։ Հիմա հայտնվել է մի կիսանախկին Նիկոլական, որը որպեսզի նորից կարողանա շահել Նիկոլի համակրանքը և կարողանա հասնել իր դեմ քննվող քրեական գործի կարճման, հրապարակային հայտնել ա իր խաղաղասիրական երազանքի մասին գնալու Բաքու։ Ընդ որում չի բացառվում որ ինքը դա հայտարարել է ցուցաբերելով դասական հայկական շուստրիություն, հաշվարկելով, որ այս իրավիճակում իրեն էլ չեն դատի, քանի որ այդ դեպքում կստացվի որ Նիկոլի, ադրբեջանցիների հետ հաշտվել ցանկացող իշխանությունը դատում է մի մարդու, որը ցանկացել է որպես խաղաղասեր գնալ Բաքու։ Այսինքն ջահելը բավականին շուստրի կերպով, լինելով դասական հայ, լուծում է իր անձնական հարցերը ազգամիջյան սոուսի տակ։ Բայց ինչևէ, հիմա քանի որ այս ազգին էլ պետք է խաղաղասիրություն խաղալ, ապա եթե սա լիներ խելքը գլխին հասարակություն, ուղակի կանչելու էր, մի հատ էլ տոմսի փող հավաքեր տար ձեռը ու ճամփեր, մտածելով որ եթե դու չես ուզում անել այդ ոչ հաճելի գործառույթը, լավ ա որ գտնվել ա մեկը, որ պատրաստ ա դա անել թեկուզ խիստ անձնական, մերկանտիլ նկատառումներից ելնելով։ Բայց քանի որ այդ ազգը անկախ մշտապես բաբաշկին ուտելուց համառորեն չի ուզում խելքի գալ ու սովորել անգամ գեղական մակարդակի դիվանագիտություն, նորից ընկել ա ռազմա-հայրենասիրական մառազմի մեջ։ Որը ոնց որ Արցախում հավանաբար կավարտվի թուրքական զորքին Երեւանում դիմավորելով...
P.s. Դրա համար եմ ասում, որ դեռ շատ մեծ հարցական ա, թե ով ա ավելի մեծ պատուհաս այս ազգի գլխին, Նիկոլականները թե հականիկոլականները, ու իրենցից ովա ավելի շուտ ընդունակ հասնել այս պետության վերջնական կազմաքանդման: Երկու կողմն էլ մտավոր պատուհասներ են, զուրկ ստրատեգիական մտածելակերպից ու ստեղծված իրավիճակը էլեմենտար գնահատելուց...»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее