Բլոգեր, ակտիվիստ Արթուր Չախոյանը տեսանյութ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․
«Տեխնիկական հսկողությունը պետք է իրականանա ամենօրյա ռեժիմով, սակայն հ.48 մանկապարտեզի տեխնիկական հսկողություն իրականացնող անձի համար ամենօրյա ռեժիմով այցելությունը շին.հրապարակ դառնում է անհնարին, քանի որ նա աշխատում է Երևանի քաղաքապետարանում։
Նախկին Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության բաժնի պետ Էմիլ Իվանյանը հ.48 մանկապարտեզի տեխնիկական հսկողություն իրականացնող անձի ընկերն է, և Էմիլ Իվանյանը իմանալով, որ իր ընկերը՝ «տեխնիկական հսկողություն իրականացնող անձը» աշխատում է Երևանի քաղաքապետարանի անվտանգությունում, կնքել է իր հետ հ.48 մանկապարտեզի շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողության պայմանագիր, ինչը որ դա արդեն իսկ շահերի բախում է։
Անպայման այս տեսանյութը լայկեք և տարածեք, որ շատ մարդ տեսնի, թե ո՞նց են ՔՊ-ակաները տենդերներ խլում»։