Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկումից հետո հայտնի է դարձել, որ Երևանի քաղաքապետարանը որոշել է, որ Երևանի թիվ 92 մանկապարտեզում գործող երեք նախաներառական խմբերը մի քանի օրվա ընթացքում կվերականգնեն իրենց բնականոն աշխատանքը՝ ֆինանսավորվելով Երևանի համայնքային բյուջեից:
Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, նշված է․ «Համակողմանի քննարկումների արդյունքում որոշվել է, որ Երևանի թիվ 92 մանկապարտեզում գործող երեք նախաներառական խմբերը մի քանի օրվա ընթացքում կվերականգնեն իրենց բնականոն աշխատանքը՝ ֆինանսավորվելով Երևանի համայնքային բյուջեից:
Միեւնույն ժամանակ հայտնում ենք, որ Երևան քաղաքի մյուս մանկապարտեզները եւս պատրաստ են ընդունելու հատուկ կարիքներ ունեցող բոլոր խմբերի երեխաներին: Քաղաքապետարանը հնարավորություն է ստեղծելու՝ համընդհանուր ներառականության սկզբունքը կիրառել համայնքային ենթակայության բոլոր մանկապարտեզներում»:
Կարդացեք նաև՝ Նոր «փիլիսոփայության» արդյունքում թիվ 92 մանկապարտեզի երեխաները մնացել են փողոցում․ Նաիրա Զոհրաբյան


