▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թեժ վիճաբանություն ԱԺ-ում. Զարուհի Փոստանջյանը Սեյրան Սարոյանին սպառնաց ոստիկանություն կանչել

 

Այսօր ԱԺ հերթական նիստում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հիշեցրեց, որ շրջանառության մեջ էր դրել հայտարարության նախագիծ՝ Սյունիքի այն ժամանակվա մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և նրա հանցագործությունների վերաբերյալ, որ մեղադրվում էր ծանր հանցագործությունների մեջ և չպետք է պաշտոնավարի: Ըստ Փոստանջյանի՝ շրջանցելով կանոնակարգը, Աժ նախագահ Գալուստ Սահակյանը չի դրել շրջանառության մեջ:
«Վերջին օրերին մենք կրկին տեսանք, թե ինչպես Սուրիկ Խաչատրյանի որդին ընդգրկված է այսպես կոչված վիճաբանության մեջ, որի հետևանքով մի երիտասարդ կորցրել է աչքը, մյուսը ստացել է մարմնական վնասվածքներ: Այս մեղքի բաժինը, կարծում եմ, նաև դուք եք կրում: Այդ երիտասարդները մեր հասարակության մի մասն են և Սուրիկ Խաչատրյանի անպատժելիության հետևանքով դառնում են հաշմանդամ»,- ասաց Զ.Փոստանջյանը՝ դիմելով Գ.Սահակյանին:
Զ.Փոստանջյանի խոսքով՝ փորձաքննության արդյունքներով թմրամոլության մեջ է մեղադրվում նաև այդ երիտասարդը, և այս «արատավոր ընտանիքը շարունակում է սպառնալիք լինել հասարակության համար»:
«Մեզնից որևէ մեկը մեղքի բաժին չունի: Ձեր այսօրվա խոսքը վերաբերում է ոչ թե ԱԺ-ին, Դուք հանցագործությունների մասին եք խոսում, դա ԱԺ քննարկման հարց չէ: Դատախազը հաշվետվությամբ է հանդես գալու, կարող եք հարցադրել: Ե՛վ ընդդիմադիր, և՛ իշխանական պատգամավորները դատապարտում են երևույթները, եթե հանցակազմ կա, պետք է պատժվի»,- հակադարձեց ԱԺ նախագահը:
ՀՀԿ-ականների շարքերից բարձրացած բողոքի ձայների ներքո Զ.Փոստանջյանը հետաքրքվեց, թե ինչու Գ.Սահակյանը չի դրել նախագիծը շրջանառության մեջ. «Եթե դրվեր, հավանաբար այս երիտասարդը աչքը չէր կորցնի»:
Ըստ Սահակյանի՝ ցանկացած հայտարարություն պիտի բխի ԱԺ լիազորությունից. «Դուք մարդկանց էսպես մեղադրում եք, մեղադրանք եք արտահայտում, ասում եք՝ բերեք ես մեղադրել եմ, xուք էլ դատավորն եք, հայտարարություն ընդունեք»:
«Իմ գործընկերը իրեն դրել է ամենայն հայոց դատավորի տեղ և անտեղի արտահայտություններ է անում մարզպետի հասցեին: Ձեր մտքի վառ արտահայտությունները այստեղ չանեք»,- կուսակից ընկերոջը պաշտպանեց ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Գրիգորյանը:
Հայտարարված 20-րոպեանոց ընդմիջման ժամանակ ԱԺ նիստերի դահլիճում Սուրիկ Խաչատրյանի պաշտպանի դերում հանդես եկավ նաև գեներալ Սեյրան Սարոյանը, ում «հաթաթաներին» ի պատասխան Զ.Փոստանջյանը սպառնաց ոստիկանություն կանչել:
ԱԺ-ում մինչ քսան րոպե ընդմիջման գնալը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը խոսեց ժամանակին իր կողմից շրջանառության մեջ դրված մի նախագծի մասին, որտեղ խոսում էր Սյունիքի մարզպետի հանցագործությունների մասին. «Նա դատապարտված է եղել մի քանի անգամ ու չպետք է պաշտոնավարի այլեւս: Դուք, այդպես էլ շրջանցելով ԱԺ Կանոնակարգ օրենքը, նախագիծը չդրեցիք շրջանառության մեջ ու դրա համար տեսնում ենք, ինչպես է նրա որդին պարբերաբար ընդգրկվում վիճաբանությունների մեջ, որի արդյունքում վերջերս մի երիտասարդ կուրացել է: Այդ մեղքի բաժինը նաեւ դուք եք կրում, պարոն Սահակյան, այս անպատժելի մթնոլորտի պատճառով, քանի որ Սուրիկ Խաչատրյանի պաշտոնավարումը հասարակության համար սպառնալիք է դառում: Նրա որդին թմրամոլ է, այս արատավոր ընտանիքը ունենալով լծակներ, սպառնալիք է հասարակությանը»:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ նա այդ հանցագործությունների մասին այլ տեղ պետք է խոսի, ԱԺ լիազորությունը չէ դա. «Այսօր կամ վաղը Գլխավոր դատախազը հաշվետվությամբ է հանդես գալու, իրեն ուղղեք այդ հարցերը: Կարող եք նաեւ՝ որպես պատգամավոր, ցանկացած մարմնի բանավոր ու գրավոր հարցում ուղարկել: Բոլոր պատգամավորներն էլ դատապարտում են. եթե կա հանցակազմ, ապա պետք է դատապարտվի»:
ՀՀԿ պատգամավոր Սեյրան Սարոյանը սկսեց տեղից բղավել նրա ուղղությամբ: Զարուհի Փոստանջյանը վարման կարգով շարունակեց. «Դուք այդպես էլ չանդրադարձաք իմ հարցին՝ ինչո՞ւ եք շրջանցել Կանոնակարգը: Եթե այն ժամանակ դնեիք, հավանաբար երիտասարդը, որ կորցրել է աչքը, այդ դեպքը տեղի չէր ունենա»: Նրա խոսափողն անջատեց Գալուստ Սահակյանը. «Դուք մարդկանց մեղադրում եք»:
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի պատիվը որոշեց պաշտպանել մինչ օրս ԱԺ նիստերին պասիվ ՀՀԿ պատգամավոր Հայկ Գրիգորյանը. «Թող կոռեկտ արտահայտվի ու ավելորդ պիտակավորումներ չանի մեր մարզպետի հասցեին»: Գալուստ Սահակյանը նրա խոսափողն էլ անջատեց:
Սեյրան Սարոյան-Զարուհի Փոստանջյան վիճաբանությունը շարունակվեց նաեւ միջանցքում, իսկ ավելի ուշ՝ նաեւ նիստերի դահլիճում: Տիկին Փոստանջյանը Սեյրան Սարոյանին փոխանցեց իր հեղինակած նախագիծը, որը պարոն Սարոյանը, առանց նայելու, պատռեց ու սկսեց բղավելով վիրավորանքներ, սպառնալիքներ ուղղել Զարուհի Փոստանջյանի ուղղությամբ: ՀՀԿ պատգամավորները մոտեցան Զարուհի Փոստանջյանին ու սկսեցին հեռացնել: Այդ ընթացքում տիկին Փոստանջյանը Սեյրան Սարոյանի ուղղությամբ նետեց. «Ես հենց հիմա ոստիկանություն կկանչեմ»:

Այսօր ԱԺ հերթական նիստում մինչ 20 րոպեանոց ընդմիջման գնալը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հիշեցրեց, որ շրջանառության մեջ էր դրել հայտարարության նախագիծ՝ Սյունիքի այն ժամանակվա մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և նրա հանցագործությունների վերաբերյալ, որ մեղադրվում էր ծանր հանցագործությունների մեջ և չպետք է պաշտոնավարի:

Ըստ Փոստանջյանի՝ շրջանցելով կանոնակարգը, Աժ նախագահ Գալուստ Սահակյանը իր նախագիծը  չի դրել շրջանառության մեջ:
«Դուք, այդպես էլ շրջանցելով ԱԺ Կանոնակարգ օրենքը, նախագիծը չդրեցիք շրջանառության մեջ ու դրա համար տեսնում ենք, ինչպես է նրա որդին պարբերաբար ընդգրկվում վիճաբանությունների մեջ, որի արդյունքում վերջերս մի երիտասարդ կուրացել է: Այդ մեղքի բաժինը նաեւ դուք եք կրում, պարոն Սահակյան, այս անպատժելի մթնոլորտի պատճառով, քանի որ Սուրիկ Խաչատրյանի պաշտոնավարումը հասարակության համար սպառնալիք է դառում: Նրա որդին թմրամոլ է, այս արատավոր ընտանիքը ունենալով լծակներ, սպառնալիք է հասարակությանը»:
«Մեզնից որևէ մեկը մեղքի բաժին չունի: Ձեր այսօրվա խոսքը վերաբերում է ոչ թե ԱԺ-ին, Դուք հանցագործությունների մասին եք խոսում, դա ԱԺ քննարկման հարց չէ: Դատախազը հաշվետվությամբ է հանդես գալու, կարող եք հարցադրել: Ե՛վ ընդդիմադիր, և՛ իշխանական պատգամավորները դատապարտում են երևույթները, եթե հանցակազմ կա, պետք է պատժվի»,- հակադարձեց ԱԺ նախագահը:

Խոսակցությանը միջամտեց Սյունիքի մարզից ՀՀԿ-ի քվոտայով մեծամասնականով ընտրված երիտասարդ պատգամավոր, Սուրիկ Խաչատրյանի հովանավորյալ Հայկ Գրիգորյանը. «Իմ գործընկերը իրեն դրել է ամենայն հայոց դատավորի տեղ և անտեղի արտահայտություններ է անում մարզպետի հասցեին: Ձեր մտքի վառ արտահայտությունները այստեղ չանեք»,-ասաց Հայկ Գրիգորյանը և սկսվեց թեժ լեզվակռիվ մի քանի զայրացած պատգամավորների միջև, մասնավորապես` Հայկ Գրիգորյանը, Սեյրան Սարոյանն ու Կարեն Ավագյանը գոռգոռում էին` Զարուհի Փոստանջյանի հասցեին հղելով բազմաթիվ անվայել արտահայտություններ:  

Հայտարարված 20-րոպեանոց ընդմիջման ժամանակ ԱԺ նիստերի դահլիճում Սուրիկ Խաչատրյանի պաշտպանի դերում հանդես եկող գեներալ Սեյրան Սարոյանը լեզվակռիվը շարունակեց Փոստանջյանի հետ: «Աղջի՛կ ջան, ի՞նչ ես ուզում, քաղաքական գործիչ ես՝ ճիշտ ես անում, Սուրիկին կարաս քննադատես, բայց ընտանիքի հետ ի՞նչ գործ ունես: Մարդուն վարկաբեկելու համար խելքդ քոնը չի»,- ասաց գեներալը: Ապա հավելեց. «Դու նրա կնոջը չես ճանաչում, սուտ ես խոսում, ամոթ ա: Բազմազավակ մայր ես, ուրիշի ջահել երեխուն մի՛ վարկաբեկի»,- հորդորեց գեներալը՝ վրդովվելով Փոստանջյանի այն խոսքերից, որ Սյունիքի մարզպետի որդին մեղավոր է նաև Բուդաղյանների հետ կապված արյունալի միջադեպի համար:

«Դիտավորյալ Սուրեն Խաչատրյանը սպանել է Բուդաղյանին»,- ասաց Փոստանջյանը: Ի հակադարձում՝ գեներալ պատգամավորն էլ նշեց. «Ինչի՞, Սուրիկը գնա՞ց Բուդաղյանի տան վրեն»:

Վերջիվերջո Սեյրան Սարոյանի «հաթաթաներին» ի պատասխան Զ.Փոստանջյանը սպառնաց ոստիկանություն կանչել:

Տեսանյութն՝ 1in.am-ի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее