▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեր-Պետրոսյանի 2 մտքերի միջև հակասություն տեսնելը կանխամտածված աճպարարություն է

Երբ ոմանք առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցից Արցախի հետ կապված երկու միտք էին մեջբերում ու փորձում էին ակնհայտ հակասություն գտնել այդ երկու մտքերի միջև, սկզբից անտեսեցի, մտածելով, որ կամ մարդիկ լավ չեն ընկալել տվյալ մտքերը, կամ էլ տեղեկատվության պակաս կա իրենց մոտ:

Բայց գնալով համոզվեցի, որ հերթական կանխամտածված աճպարարությունն է:

Մտքերը հետևյալն են.
1. «...Ընդդիմությունը կամ իշխանական համակարգից դուրս գտնվող որեւէ ուժ, չտիրապետելով խնդրո առարկային առնչվող ողջ տեղեկատվությանը, չի կարող որեւէ հիմնավոր կամ քիչ թե շատ համոզիչ կարծիք արտահայտել»:
2. «Եւրասիական միության հիմնադիր անդամների կողմից Հայաստանի առջեւ կտրուկ պայման է դրվել մաքսակետեր տեղադրել հայ-ղարաբաղյան սահմանի ողջ երկայնքով»:

Ցանկացած անհատ տվյալ մեջբերումների միջև, իրոք, կարող ա և հակասություն գտնի, բայց դա միայնումիայն հարցազրույցին անծանոթ լինելու պարագայում: Հարցազրույցին ծանոթանալու ժամանակ, ակնհայտորեն երևում ա, որ առաջին մեջբերումը վերաբերվում ա բացառապես Արցախի խնդրի կարգավորման տեղեկատվությանը, որը և ամբողջապես տիրապետում ա բացառապես իշխանությունը: Իսկ երկրորդ մեջբերումը վերաբերվում ա Եվրասիական միությանը Հայաստանի միանալու ձգձգման պատճառին: Իսկ պատճառը հայ-ղարաբաղյան սահմանի երկայնքով մաքսակետերի տեղադրման հարցն ա, որի մասին բազմիցս են հրապարակումներ եղել: Ավելին` մաքսակետերի տեղադրման հարցի գոյությունը արդեն իսկ ակնհատ էր Աստանայի տխրահռչակ խորհրդի նիստում Արցախի հարցի արծարծումից: Ուստի և մաքսակետերի տեղադրման մասին համոզմունք հայտնելու համար հատուկ տեղեկատվություն տիրապետելու կարիք էլ չկար:

Հարցազրույցին ծանոթանալուց հետո, եթե մեջբերումների միջև «եղած» «հակասություն»-ը հօդս չի ցնդում, ապա այդ դեպքում գործ ունենք արդեն կանխամտածված աճպարարության հետ:

 

Հարութ  Ուլոյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее